• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին

19 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՍԾՏՀ կարևորությունը տարածաշրջանում երկխոսության խթանման և ոլորտային լավագույն փորձի փոխանակման համատեքստում և վերահաստատել է Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը Կազմակերպության շրջանակներում: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցության խթանումը՝ որպես մաքսային և զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային հարցերով աշխատանքային խմբերի համակարգող:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը դրական է գնահատել անդամ պետությունների աջակցությունը ՍԾՏՀԿ գործող ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկներին: Ելույթում անդրադարձ է կատարվել նաև Կազմակերպության վերջին կիսամյակի ձեռքբերումներին, այդ թվում՝ Տնտեսական օրակարգի իրականացման վերաբերյալ զեկույցի կազմմանը, 2026թ. բյուջեի ընդունմանը և Ծրագրերի զարգացման հիմնադրամի վերագործարկմանը: 

Անդրադառնալով տարածաշրջանում համագործակցությանն ու փոխկապակցվածությանն ուղղված ՀՀ օրակարգին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և տնտեսական բարգավաճման համատեքստում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման և «ԹՐԻՓՓ ուղու»  իրագործման նշանակությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: